Աշխարհ

28.06.2016 20:12


Ինչպես հաղթահարել շոգը, եթե տանը չունեք օդորակիչ (տեսանյութ)

Ինչպես հաղթահարել շոգը, եթե տանը չունեք օդորակիչ (տեսանյութ)

Շտապօգնության բժիշկ Միխայիլ Կոնևսկին «vesti.ru»–ին պատմել է, թե ինչպես կարելի է հաղթահարել շոգը, և ինչով կարելի է փոխարինել օդորակիչը։ Ըստ բժշկի՝ հնարավորության դեպքում ավելի լավ կլինի բոլոր գործերը թողնել երեկոյան ժամերին, երբ շոգը մեղմանում է։

«Շոգ եղանակին պետք չէ դուրս գալ փողոց առանց անհրաժեշտության։ Եթե պետք է շտապ որևէ տեղ գնաք, ապա լավ կլինի՝ ձեզ հետ վերցնեք սառը ջուր։ Եթե ալերգիկ խնդիրներ չկան, ապա ջրի մեջ կարելի է կես լիմոն քամել, քանի որ քրտնելիս մարդը կորցնում է ասկորբինաթթու, իսկ լիմոնը վերջինիս աղբյուրն է»,– պատմել է բժիշկը։

Կոնևսկին նաև խորհուրդ է տվել խուսափել արևից և ավելի շատ ստվերոտ վայրերում գտնվել։ Գլխապտույտի և ինքնազգացողության վատացման դեպքում պետք է ստվերոտ վայր գնալ կամ էլ օդորակիչներով խանութ մտնել։

«Կա ևս մեկ հիասքանչ մեթոդ՝ սառը ջրով լի թասը դրեք ձեր առջև և միացրեք օդորակիչը։ Արդյունքում՝ օդորակիչը կփչի սառը օդ։ Ամենակարևորը չչարաշահելն է»,– նշել է բժիշկը։

Շոգ վայրերում աշխատող մարդկանց բժիշկը խորհուրդ է տվել սուրճի փոխարեն սառը ջուր խմել և աշխատանքի ընթացքում ընդմիջումներ անել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը