Աշխարհ

29.06.2016 10:55


Հրաձգություն Դենվերում. կնոջ վրա մի քանի գնդակ արձակելուց հետո հանցագործն ինքնասպան է եղել

Հրաձգություն Դենվերում. կնոջ վրա մի քանի գնդակ արձակելուց հետո հանցագործն ինքնասպան է եղել

ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում՝ բազմահարկ «Alliance Center» շենքի մոտ, մի կին է ծանր վիրավորվել անհայտ հանցագործի բացած կրակի հետևանքով։ Քաղաքային ոստիկանության տվյալներով՝ հրաձիգը, մի քանի գնդակ արձակելով իր զոհի ուղղությամբ, ինքնասպան է եղել։

«Տուժած կինը հոսպիտալացվել է հրազենային վնասվածքներով։ Կասկածյալը մահացել է հանցագործության վայրում իրեն հասցված վերքերից»,–հստակեցրել են Դենվերի ոստիկանական վարչությունից։

Ներկայումս ճշտվում է՝ ինչ հարաբերության մեջ էր հանցագործն իր զոհի հետ։ Վիրավորված կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը