Աշխարհ

29.06.2016 12:35


Ալբանիայի վարչապետի ինքնաթիռը Ստամբուլի օդանավակայան վայրէջք է կատարել պայթյունի պահին

Ալբանիայի վարչապետի ինքնաթիռը Ստամբուլի օդանավակայան վայրէջք է կատարել պայթյունի պահին

Ալբանիայի վարչապետ Էդի Ռամային տեղափոխող ինքնաթիռը Ստաբուլի «Աթաթուրք» օդանավակայան է վայրէջք կատարել այն պահին, երբ հունիսի 28-ին երեկոյան նույն օդանավակայանում տեղի էին ունեցել ահաբեկչական պայթյուններ:

«Sabah»–ի փոխանցմամբ՝ վայրէջք կատարելուց հետո Ալբանիայի վարչապետին և նրա ղեկավարած պատվիրակությանն անմիջապես դուրս են բերել օդանավակայանից և տեղափոխել Թուրքիայի կառավարական ընդունելության սրահ: Նշվում է, որ ալբանական պատվիրակության մեջ տուժածներ չկան:

Այնուհետև Էդի Ռամայը Ստամբուլից ուղևորվել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։


Այս խորագրի վերջին նյութերը