Աշխարհ

30.06.2016 10:14


Ահաբեկչություն Թուրքիայի օդանավակայանում. ականատեսները պատմել են վերապրած սարսափի մասին (տեսանյութ)

Ահաբեկչություն Թուրքիայի օդանավակայանում. ականատեսները պատմել են վերապրած սարսափի մասին (տեսանյութ)

Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 40–ը։ Զոհվածների մեկ երրորդը արտասահմանցի է։ Վիրավորվել է մոտավորապես 240 մարդ։ Օդանավակայանում շարունակվում են հետաքննական աշխատանքները։ Դեպքի վայրում հայտնաբերել են չպայթած նռնակներ, սակայն օդանավակայանը վերսկսել է իր աշխատանքները։ Չվերթներն իրականացվում են համաձայն ժամանակացույցի։

Առաջին կրակոցները լսվել են մոտավորապես երեկոյան ժամը 9։00–ի սահմաններում։ Բոլորը խուճապահար սկսում են վազել։ Մի քանի վայրկյան հետո տերմինալի դռների մոտ նռնակ է պայթում։

«Սզբում մենք 10 կրակոց լսեցինք։ 2 պայթյուն էլ եղավ, այնուհետև ամեն ինչ խառնվեց»,– վերհիշում է օդանավակայանի աշխատակից Ահմեթ Շիմեթը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը