Լրահոս

01.07.2016 09:07


«Զանգեր» կոչվող հատվածում «ВАЗ-2121» է այրվել

«Զանգեր» կոչվող հատվածում «ВАЗ-2121» է այրվել

Հուլիսի 1-ին, ժամը 03.21-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի «Զանգեր» կոչվող հատվածում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 167-րդ կմ-ին «ВАЗ-2121» մակնիշի 34 QL 063 պետհամարանիշով (վարորդ՝ 1973 թ. ծնված Ա. Թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորում և բռնկվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Թ.-ին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և հոսպիտալացրել Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.24-ին, մարվել՝ 04.32-ին:

Մեքենան ամբողջությամբ այրվել է:

Այս խորագրի վերջին նյութերը