Լրահոս

01.07.2016 17:45


Զովունի գյուղի հուշարձանի մոտ այրվել է 1.5 հա խոտածածկ տարածք

Զովունի գյուղի հուշարձանի մոտ այրվել է 1.5 հա խոտածածկ տարածք

Հունիսի 30-ից hուլիսի 1-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Աղի լճի մոտակայքում, այրվել է 200 քմ խոտածածկույթ, Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտ՝ 3500 քմ, Արշակունյաց պողոտայում՝ Էրեբունի օդանավակայան տանող ավտոճանապարհի մոտակայքում՝ 400 քմ, Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ՝ 1000 քմ, Ռիցար հյուրանոցի մոտակայքում՝ 400 քմ, Նուբարաշեն Գ5 թաղամասի թիվ 6 շենքի մոտակայքում՝ 1 հա, Բագրատունյաց պողոտայում՝ նախկին «Անվադողերի գործարան»-ի տարածքում՝ 1000 քմ:

Արարատի մարզի Նորաշեն գյուղի Աբովյան փողոցի տներից մեկի բակում ջերմահարվել է 6 պտղատու ծառ և այրվել 800 քմ խոտածածկույթ, Հայանիստ գյուղում՝ մոտ 1.5 հա, Վայոց ձորի մարզի Արենի գյուղում՝ 500 քմ, Եղեգնաձոր քաղաքի Խաչատրյան փողոցում՝ 1000 քմ, Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ հուշարձանի մոտակայքում՝ մոտ 1.5 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 5գ շենքի հետնամասում՝ մոտ 100 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը