Լրահոս

01.07.2016 11:45


Ավտոկայանի մոտ արտաքին լուսավորման սյունն ընկել է

Ավտոկայանի մոտ արտաքին լուսավորման սյունն ընկել է

Հուլիսի 1-ին, ժամը 01.48-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ավտոկայանի մոտակայքում արտաքին լուսավորման սյունն ընկել է և ճանապարհը դարձրել երկկողմանի անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ էլեկտրասյունն ընկել է Մաքսիմ Գորկու փողոցի սկզբնամասում:

Փրկարարները և «ՀԷՑ» ՓԲԸ վթարավերականգնողական խմբի աշխատակիցները սյունը հեռացրել են ճանապարհից, և այն դարձել է երթևեկելի:

Այս խորագրի վերջին նյութերը