Լրահոս

01.07.2016 12:37


Մահացել է քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Զավեն Կոշտոյանը

Մահացել է քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Զավեն Կոշտոյանը

Կյանքի 76-րդ տարում վախճանվել է գյումրեցի քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Զավեն Կոշտոյանը։

1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1969 թվականին՝ Երևանի Պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

1995-1997 թթ. եղել է Շիրակի մարզպետարանի գլխավոր նկարիչ։ 1997 թվականից դասավանդել է ԵԳԱ Գյումրու մասնաճյուղում։

Կոշտոյանի գործերից են Ալեքսանդր Պուշկինի, Ավետիք Իսահակյանի, Ալեք Մանուկյանի բրոնզե բարձրաքանդակները, որոնք զարդարում են Գյումրին։

Այս խորագրի վերջին նյութերը