Լրահոս

01.07.2016 12:45


ՀՀ ռուսական ռազմակայանում ավարտվել է ընդգրկուն մարտավարական վարժանքների նախապատրաստման փուլը

ՀՀ ռուսական ռազմակայանում ավարտվել է ընդգրկուն մարտավարական վարժանքների նախապատրաստման փուլը

«Կամխուտ» եւ Ալագյազ» զորավարժարաններում հուլիսի 1-ին ավարտվել Է Հայաստանի ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների դաշտային ելանցը, որին մասնակցել են մինչեւ 1,5 հազ զինծառայող եւ շուրջ 500 միավոր ռազմատեխինկա:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ռազմակայանի հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովի ղեկավարությամբ դաշտային ելանցի ընթացքում մոտոհրաձգային, տանկային, հրետանային եւ հատուկ ստորաբաժանումները կատարել են պաշտպանության եւ հարձակման ժամանակ երկկողմ մարտավարական մարտի վարժություններ՝ «Նավոդչիկ-2» եւ «Օռլան-10» անօդաչու թռչող սարքերի եւ դիտարկման արդի համալիրների կիրառմամբ:

Հաղորդագրությունում ասվում է, որ զինծառայողները ցերեկային ու գիշերային ժամերին բարձրլեռնային «Էքստրեմալ» պայմաններում նաեւ կատարել են կրակային, մարտավարական, ռազմաբժշկական եւ հատուկ տեսակների պատրաստությունների, մարտական մեքենաների վարման վարժություններ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը