Աշխարհ

01.07.2016 13:05


ԶԼՄ–ին հայտնի է դարձել Սոչիում Պուտինի և Էրդողանի հնարավոր հանդիպման մասին

ԶԼՄ–ին հայտնի է դարձել Սոչիում Պուտինի և Էրդողանի հնարավոր հանդիպման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոս ամսին Սոչիում հնարավոր է՝ հանդիպում անցկացնի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնել է «Коммерсантъ»–ը։

Պարբերականը չի բացառում նաև այն փաստը, որ հանդիպումը կարող է և ավելի շուտ կայանալ, եթե հուլիսի 1–ին անցկացվելիք բանակցությունների ընթացքում 2 երկրների արտաքին գործերի նախարարներին հաջողվի համաձայնության գալ այդ հարցի շուրջ։

Հունիսի 29–ին Էրդողանը հայտարարել էր, որ Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում, որը կայացել էր նույն օրը, նրանք պայմանավորվել էին հանդիպել «G20» գագաթաժողովի շրջանակներում, որն անցկացվելու է Չինաստանում սեպտեմբերի 4–5–ը։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը չի կարողացել հաստատել այս տեղեկատվությունը։ Նրա խոսքերով՝ հանդիպման վայրը և ժամը համաձայնեցվելու են դիվանագիտական ուղիներով։

Հիշեցնենք, որ հեռախոսազրույցից 2 օր առաջ Պուտինը Էրդողանից նամակ էր ստացել, որտեղ վերջինս ներողություն էր խնդրում ռուսական «Су-24»–ը խփելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը