Լրահոս

01.07.2016 13:49


«Ծակ Քար» կոչվող Սրբի մոտ «ՎԱԶ-2107»–ը թեքվել է ձորը

«Ծակ Քար» կոչվող Սրբի մոտ «ՎԱԶ-2107»–ը թեքվել է ձորը

Հուլիսի 1-ին, ժամը 10.45-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հացիկ գյուղի «Ծակ Քար» կոչվող Սրբի մոտակայքում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան թեքվել է ձորը. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի 33 OP 113 պետհամարանիշի (վարորդ Ա. Ս.) ավտոմեքենան դուրս են բերել ձորից (մոտ 10մ) երթևեկելի մաս:

Աշխատանքների իրականացման ժամանակ փրկարարներին է մոտեցել քաղաքացի Պ.-ն և տեղեկացրել, որ իր վարած «ԳԱԶ-2410» մակնիշի 47 SL 184 պետհամարանիշի ավտոմեքենան նույնպես թեքվել է ձորը:

Փրկարարները «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի մաս:

Այս խորագրի վերջին նյութերը