Լրահոս

01.07.2016 14:41


Սպանություն է տեղի ունեցել Հույսի Ավանում

Սպանություն է տեղի ունեցել Հույսի Ավանում

Հունիսի 30-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 2000 թ. ծնված Հայկ Ասիրյանը, ժամը 23.15-ին` 1988 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն, իսկ ժամը 23.20-ին` 1988 թ. ծնված Ռոբերտ Ս.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Հ. Ասիրյանը, Անդրանիկ Ա.-ն և Ռոբերտ Ս.-ն մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Հույսի Ավան 2-րդ թաղամասից:
Հուլիսի 1-ին, ժամը 00.15-ին, Հ.Ասիրյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ հունիսի 30-ին, ժամը 22-ի սահմաններում, Հույսի Ավան 2-րդ թաղամասում Անդրանիկ Ա.-ի, Հ. Ասիրյանի, 1991 թ. ծնված Սահակ Ա.-ի և Ռոբերտ Ս.-ի միջև ծագած վիճաբանության ժամանակ Ռոբերտ Ս.-ն իր մոտ եղած սվին-դանակով հարվածել է Անդրանիկ Ա.-ին` պատճառելով ձախ ուսի ծակած կտրած վերք, և Հ. Ասիրյանին` պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Ռոբերտ Ս.-ն ձերբակալվել է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը