Լրահոս

01.07.2016 19:50


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 30-ից հուլիսի 1-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 30-ից հուլիսի 1-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 30-ից հուլիսի 1-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության` 4, խարդախության` 5, խուլիգանության` 2, յուրացման, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու և դրամանենգության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը