Լրահոս

01.07.2016 20:35


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունիսի 30-ին, ժամը 23.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի փողոցում բախվել է թիվ 133 էլեկտրասյան կողքի մետաղյա շինության վանդակաճաղերին և բետոնե պատնեշին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:
***
Հունիսի 30-ին, ժամը 3.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սարալանջի փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 30-ին, ժամը 13.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաղրամյան պողոտայում թիվ 1 շենքի մոտ բախվել է «Հոնդա» մակնիշի մոպեդի:
Մոպեդի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 30-ին, ժամը 19.05-ի սահմաններում, «ԶԱԶ-110307» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 30-ին, ժամը 21.10-ի, սահմաններում, «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Երևան ճանապարհի 9-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 63-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 30-ին, ժամը 6.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 54-րդ կմ-ին՝ ՃՈ Սևանի անշարժ պահակետի դիմաց, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ՃՈ պահակետի առաջնամասի բետոնե սալահարթակին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 30-ին, ժամը 21.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզում` Ակունք-Զառ ճանապարհին՝ Զառ գյուղի սկզբնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը ստացել է մարմնական վնասվածք, սակայն հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 30-ին, ժամը 19.15-ի սահմաններում, «ԳԱԶ-311000» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է «ԿամԱԶ-5320» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-311000»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը