Աշխարհ

02.07.2016 18:35


Բրիտանացիներն իրենց խանդոտ խոզուկի համար 2000 ֆունտ են ծախսել

Բրիտանացիներն իրենց խանդոտ խոզուկի համար 2000 ֆունտ են ծախսել

Բրիտանացի զույգ Դենին և Էմման մոտավորապես 2 հազար ֆունտ են ծախսել իրենց խանդոտ խոզուկ Լուին կերակրելու համար, որն ընդամենը 7 ամսական է։

Տերերը ողջ եռանդով խնամում են իրենց փոքրիկ խոզուկին. նա նայում է հեռուստացույց, լողանում լոգախցիկում, մաքրում ատամները խոզանակով։ Շնորհիվ այսպիսի հոգատար տերերի՝ երես առած խոզուկը կշռում է մոտավորապես 20կգ։ Այս մասին հայտնում է «Газета.Ru»–ն։

Սակայն ներդրած ջանքերը Դենիի և Էմմայի համար իսկական գլխացավանք են դարձել։ Փոքրիկ խոզուկը մեծացել է շատ խանդոտ։ Նա ձայներ է հանում, երբ տերերը գրկախառնվում են, և քնում է նրանց հետ նույն անկողնում։

Սակայն, չնայած այս ամենին, տերերը փորձում են չնեղացնել իրենց սիրելիին և անվանում են նրա բարեհոգի, մի փոքր քչախոս և ամաչկոտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը