Աշխարհ

03.07.2016 08:58


Եվրո-2016. Գերմանիան դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Եվրո-2016. Գերմանիան դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Եվրոպայի 2016թ. առաջնության քառորդ եզրափակչում մրցեցին Գերմանիայի և Իտալիայի ընտրանիները:

Հանդիպումն ընթացավ հավասար պայքարում: Խաղի հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսում՝ 65-րդ րոպեին։ Յոնաս Հեկտորի փոխանցումից հետո Իտալիայի ընտրանու դարպասը գրավեց Մեսութ Օզիլը:

Հանդիպման 77-րդ րոպեին Գերմանիայի ընտրանու տուգանային հրապարակում ձեռքով խաղաց Ժերոմ Բոատենգը և գլխավոր մրցավար Վիկտոր Կաշայը նշանակեց 11 մետրանոց հարված։ Այն անվրեպ իրացրեց իտալացիների պաշտպան Լեոնարդո Բոնուչին:

Խաղի հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։ Քառորդ եզրափակչի ուղեգիրը որոշվեց 11 մետրանոց հարվածներով, որի արդյունքում կիսաեզրափակիչ դուրս եկան գերմանացիները (6:5):

Գերմանիայի հավաքականը կիսաեզրափակչում կհանդիպի Ֆրանսիա-Իսլանդիա խաղի հաղթողի հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը