Աշխարհ

03.07.2016 11:17


Բաղդադում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Բաղդադում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Իրաքի մայրաքաղաքում ևս մեկ պայթյուն է որոտացել. կա 6 զոհ, 12 վիրավոր։ РИА Новости–ն հայտնում է, որ ինքնաշեն պայթուցիկը գործի է դրվել Բաղդադի Աշ–Շահաբ շրջանի շուկայից ոչ հեռու։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ պայթյուն է տեղի ունեցել մայրաքաղաքի կենտրոնում. զոհվել է 18 մարդ, ևս 45–ը վիրավորվել է։ Ականապատ մեքենան պայթել է կրոնական կենտրոնի մոտ, որտեղ տեղի են ունենում շիա մահմեդականների հավաքները։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Բաղդադի պայթյունների պատասխանատվությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը