Աշխարհ

04.07.2016 14:20


Հիդդինքը հրաժարվել է գլխավորել ՌԴ ֆուտբոլի հավաքականը

Հիդդինքը հրաժարվել է գլխավորել ՌԴ ֆուտբոլի հավաքականը

Հոլանդացի հայտնի մարզիչ Գուս Հիդդինքը հրաժարվել է գլխավորել Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը։ Այս մասին հայտնում է «The Times»–ը։

69-ամյա մասնագետը հետաքրքրված է Անգլիայի հավաքականի հետ աշխատանքով։ Ընդ որում, Անգլիայի ֆուտբոլային հավաքականը պատրաստ է բանակցություններ վարել Հիդդինքի հետ։

Հոլանդացու վերջին աշխատավայրը «Չելսին» էր, որն Անգլիայի ընթացիկ բարձրագույն առաջնությունում զբաղեցրեց 10–րդ տեղը։

Հիդդինքը ՌԴ հավաքականի հետ է աշխատել 2006–2010թթ.։ Նրա ղեկավարությամբ ՌԴ հավաքականը մտել է Եվրո–2008–ի կիսաեզրափակիչ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը