Աշխարհ

04.07.2016 21:05


Հնդկաստանում կովերի համար «թեժ գիծ» է բացվել

Հնդկաստանում կովերի համար «թեժ գիծ» է բացվել

Հնդկաստանի Հարյանա նահանգում շուրջօրյա «թեժ գիծ» է բացվել կովերի համար։ Այս մասին հայտնում է «The Indian Express»–ը։ Նախաձեռնության հեղինակը տեղական ոստիկանությունն է։

Նոր ծառայությունով հնարավոր է հաղորդել կովերի հետ կապված միջադեպերի՝ մաքսանենգության, մորթի մասին։ Ստացված տեղեկատվությունը կտրամադրեն իրավապահ մարմիններին։

Կովերը հինդուիզմում սուրբ կենդանիներ են համարվում։ «Mashable»–ը հիշեցնում է՝ 2015–ին նահանգի իշխանություններն օրենք ընդունեցին, ըստ որի՝ կովերի մորթ իրականացնողը մինչև 10 տարվա ազատազրկման կդատապարտվի։ Հարյանայում արգելված են նաև կովերի ապօրինի տեղափոխումը և տավարի մսի օգտագործումը։

Նահանգում կովերի պաշտպանությամբ զբաղվող մի քանի խումբ է աշխատում։ Ոստիկանության հետ նրանք պարեկություն են անում ճանապարհներին՝ հայտնաբերելու կենդանիներին ապօրինի կերպով տեղափոխող տրանսպորտային միջոցները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը