Լրահոս

04.07.2016 22:35


16-ամյա տղան ահազանգել է, որ իրենց տան դիմացի բնակարանից գողություն է կատարվում

16-ամյա տղան ահազանգել է, որ իրենց տան դիմացի բնակարանից գողություն է կատարվում

Հուլիսի 1-ին, ժամը 14.25-ին, 16-ամյա տղայից ոստիկանության Գավառի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց տան դիմացի բնակարանից գողություն է կատարվում:

Մեկնած օպերատիվ խմբին 1947 թ. ծնված Հրանտ Շ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք մուտքի դռան փականը կոտրելով մտել են իր որդու բնակարան և գողացել մեկ ոսկյա ականջող ու մեկ ոսկյա մատանի:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Գավառի բաժնի և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ գործողությունների շնորհիվ, պարզվել է, որ հուլիսի 1-ին, ժամը 12.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, 1989 թ. ծնված Հրաչյա Մ.-ն, 1989 թ. ծնված Արման Ս.-ն, 1977 թ. ծնված Սասուն Մ.-ն և 1986 թ. ծնված Վազգեն Մ.-ն օգտվելով բնակարանատերերի բացակայությունից, մուտքի դռան փականը կոտրելով, մտել են բնակարան և գողացել են մեկական ոսկյա ականջող և մատանի:
Հրաչյա Մ.-ն, Արման Ս.-ն, Սասուն Մ.-ն և Վազգեն Մ.-ն ձերբակալված են:
Գողոնն առգրավված է:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը