Լրահոս

04.07.2016 23:09


Ապարանում կայծակնահարվել են խոշոր եղջերավոր կենդանիներ

Ապարանում կայծակնահարվել են խոշոր եղջերավոր կենդանիներ

Հուլիսի 4-ին, ժամը 16.21-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մոտակայքում գտնվող սարի արոտավայրում կայծակնահարվել են խոշոր եղջերավոր կենդանիներ (20 հատ). անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ նախնական տվյալներով կայծակի հետևանքով սատկել են 4 խոշոր եղջերավոր անասուն:

Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին և ճգնաժամային կառավարման ազգային կենտրնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:

Այս խորագրի վերջին նյութերը