Աշխարհ

05.07.2016 10:37


Իտալիայում ապօրինի ներգաղթյալներին ԵՄ տեղափոխող մաքսանենգների խումբ է ձերբակալվել

Իտալիայում ապօրինի ներգաղթյալներին ԵՄ տեղափոխող մաքսանենգների խումբ է ձերբակալվել

Սիցիլիայում, Հռոմում և Հյուսիսային Իտալիայում 38 մարդ է ձերբակալվել. մաքսանենգների խմբին կասկածում են Հյուսիսային Աֆրիկայից հազարավոր ներգաղթյալների Իտալիա տեղափոխելու համար։ Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն:

Նշվում է, որ քրեական կառույցը բացահայտել է նախկին մաքսանենգ, սակայն 2014–ից քննիչների հետ համագործակցող մի անձ։ Վերջինը պատմել է՝ այն փախստականներին, ովքեր չեն կարողացել վճարել ճանապարհի համար, հանձնել են մարդկանց օրգանների վաճառքով զբաղվող եգիպտացիներին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը