Աշխարհ

07.07.2016 14:00


Վան Դամմը նոր «Քիքբոքսերում» է նկարահանվում

Վան Դամմը նոր «Քիքբոքսերում» է նկարահանվում

Բելգիացի դերասան Ժան–Քլոդ Վան Դամմը նոր «Քիքբոքսերում» է նկարահանվում։ Այս մասին հայտնում է «Variety»–ն։

Համանուն կինոժապավենում դերասանը գլխավոր դեր էր խաղացել 1989–ին, և այժմ էլ հայտնի է դարձել, որ նա կնկարահանվի հերթական շարունակության մեջ։ «Քիքբոքսեր. հատուցում» անվանումով ֆիլմի ռեժիսորն է Դիմիտրի Լոգոտետիսը, որի խոսքով՝ Վան Դամմն իր խարիզման, տաղանդն ու մարտական արվեստը կներմուծի նոր ֆիլմ, որը չի կարող մեկ ուրիշն անել։

Նկարահանումները կմեկնարկեն հաջորդ շաբաթ Թայլանդում։ Կինոժապավենում դերակատարություն կունենան նաև Մայք Թայսոնը, Ռոնալդինիոն, Հաֆթոր Բյորնսոնը և Ալեն Մուսսին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը