Աշխարհ

07.07.2016 17:29


Ձմերուկներ հավաքող չինացի փոքրիկը՝ սոցկայքերի աստղ (ֆոտոշարք)

Ձմերուկներ հավաքող չինացի փոքրիկը՝ սոցկայքերի աստղ (ֆոտոշարք)

Չինական Յունչուան քաղաքի փոքրիկ բնակիչը հայտնի է դարձել սոցիալական ցանցերում այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում նա հավաքում է ձմերուկներ։ Այս մասին հաղորդում է «Daily Mail»–ը։

Պարբերականի տվյալներով՝ 2–ամյա տղան, ում անունը չի հստակեցվում, ֆերմայում օգնում է իր հայրիկին։ Երեխայի լուսանկարները սոցիալական ցանցերում ներբեռնելով՝ ծնողները ցանկացել են գրավել գնորդների ուշադրությունը դեպի իրենց ապրանքը։

Լուսանկարներում փոքրիկ տղայի հագին ավանդական չինական շապիկ է, իսկ ուսին՝ հնդկեղեգից հյուսված զամբյուղ, որտեղ նա լցնում է իր հավաքած հատապտուղները։ Լուսանկարները հրապարակված են չինական «Weibo» սոցիալական կայքում։ Ինչպես հայտնում է «Daily Mail»–ը, 4 օրվա ընթացքում լուսանկարները 21 միլիոնից ավելի «like» են հավաքել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը