Աշխարհ

07.07.2016 21:35


Ջասթին Թիմբերլեյքը «Teen Choice Awards»–ի «Տասնամյակի մրցանակին» կարժանանա

Ջասթին Թիմբերլեյքը «Teen Choice Awards»–ի «Տասնամյակի մրցանակին» կարժանանա

Ամերիկացի դերասան և երգիչ Ջասթին Թիմբերլեյքը «Teen Choice Awards»–ի «Տասնամյակի մրցանակը» կստանա։ Այս մասին հայտնում է «People»–ը։ Թիմբերլեյքը կպարգևատրվի իբրև արտիստ՝ վերջին 10 տարվա համար իր «մշտական էվոլյուցիայի» համար։

Պարբերականի փոխանցմամբ՝ երաժիշտը շարունակում է հիթեր ստեղծել երկրպագուների մի քանի սերնդի համար։ Իր կարիերայի ընթացքում նա «Դեռահասների ընտրություն» մրցանակին է արժանացել 22 անգամ։

Նշվում է նաև, որ 2016–ին լրանում է Թիմբերլեյքի հայտնի «FutureSex/LoveSounds» ալբոմի թողարկման 10–րդ տարին։ Այսպիսով, Թիմբերլեյքը հաջողությունների հասավ կինոյում, հեռուստատեսությունում և սոցցանցերում։ Նա նաև «Գրեմմիի», «Էմմիի», «Brit Awards», «Billboard Music Awards»–ի դափնեկիր է։

«Teen Choice Awards»–ի հանձնման արարողությունը կկայանա հուլիսի 31–ին։ Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ մրցանակին են հավակնում նաև Շարլիզ Թերոնն ու Բեյոնսեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը