Քաղաքական

07.07.2016 23:07


Նոր նշանակումներ ՊՆ–ում

Նոր նշանակումներ ՊՆ–ում

Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ գնդապետ Գրիգորի Խաչատուրովը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։

Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար` ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

Գնդապետ Դավիթ Մանուկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատար։

Գնդապետ Վալերիկ Քոչարյանն էլ նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը