Աշխարհ

08.07.2016 10:40


Եվրո–2016. եզրափակիչ մտած Ֆրանսիան ցնծում է (տեսանյութ)

Եվրո–2016. եզրափակիչ մտած Ֆրանսիան ցնծում է (տեսանյութ)

Ֆրանսիայում որոշվել է Եվրո–2016–ի եզրափակչի հաջոդ մասնակիցը. առաջնության տանտերերը 2։0 հաշվով հաղթեցին վտանգավոր հակառակորդին՝ գերմանացիներին։ Անտուան Գրիզմանը դարձավ դուբլի հեղինակ, և «գերմանական մեքենան» վերադարձավ տուն։

Առաջնության՝ հուլիսի 10–ին կայանալիք գլխավոր խաղում կմրցեն Ֆրանսիան և Պորտուգալիան։ Հաղթողն էլ մեկ տարի անց կմեկնի Ռուսաստան՝ կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությանը մասնակցելու։ Այն կլինի ԱԱ–2018–ից առաջ գլխավոր փորձը։

Խաղից հետո ֆրանսիացիների մեծ մասը չի քնել. տանտերերը հաղթանակ էին տոնում ողջ գիշեր՝ երգելով ու գոռալով մեքենայում, տանն ու փողոցում։

Մանրամասն՝ «vesti.ru»–ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը