Քաղաքական

08.07.2016 12:46


Ա. Նավասարդյան. «ԼՂ հարցը եթե շատ երկար ձգվի, ավելի լավ է, քան պատերազմը»

Ա. Նավասարդյան. «ԼՂ հարցը եթե շատ երկար ձգվի, ավելի լավ  է, քան պատերազմը»

Հուլիսի 8–ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը՝ նշելով, որ 7 ամիս է անցել այն բանից, ինչ դրանք վատթարացել էին:

–Էրդողանի մեղայականը տեղի ունեցավ այն կատակլիզմներից հետո, որոնց ենթարկվեց Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականությունը,-ասել է Արման Նավասարդյանը՝ հավելելով, որ Թուրքիան բազմաթիվ խնդիրներ ունի թե՛ սիրիական՛ հարցում, թե՛ քրդական:

Թուրքիայի համար ամենամեծ խնդիրը դեսպանը համարում է սիրիական հարցը: Նա նաև նշել է, որ Ռուսաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հավասարակշռել հարաբերությունները.

–Ռուսաստանը նվազագույնը ցանկանում է, որ Թուրքիան կա՛մ իր հետ լինի, կա՛մ չխանգարի սիրիական խնդիրների լուծմանը, իսկ մաքսիմում ցանկանում է, որ համախմբվեն,-ասել է նա:

Հանդիպման ընթացքում անդրադառնալով նաև ղարաբաղյան խնդրին՝ Արման Նավասարդյանն ասել է.

–Ղարաբաղյան հարցում, այսօրվա դրությամբ, առաջընթաց կա, և աշխուժություն է նկատվում համանախագահների կողմից։

Նավասարդյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցը միակ միջազգային խնդիրն է, որի պարագայում մեծ տերությունները հակասություններ չունեն:

Ըստ նրա՝ Ալիևը պատերազմից բացի՝ այլ ելք չի տեսնում:

Մենք հանդես ենք գալիս հարցը խաղաղ ճանապարհով լուծելու դիրքերից, սակայն, երևի թե, կգա ժամանակ, երբ մենք էլ հայեցակարգը կփոխենք, քանի որ այլ ելք չկա, կամ էլ այս հարցը շատ երկար կձգվի, որն ավելի լավ է, քան պատերազմը,-ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը