Աշխարհ

09.07.2016 10:20


AC/DC–ի բասիստը հայտարարել է խումբը լքելու մասին

AC/DC–ի բասիստը հայտարարել է խումբը լքելու մասին

Ավստրալական AC/DC ռոք խմբի բասիստ Քլիֆ Ուիլյամսը, ով միացել էր թիմին 1978թ-ին, հայտարարել է խումբը լքելու մասին։ Այս մասին հաղորդում է «The Guardian»–ը։

Երաժիշտը հստակեցրել է, որ «Rock or Bust» խմբի շրջագայության ավարտից հետո մասնակցություն չի ունենալու հետագա շրջագայություններին և AC/DC–ի ձայնագրություններին։

«Մալկոլմայի կորուստը, Ֆիլի հետ կատարվածը, իսկ այժմ էլ՝ Բրայանի, խումբը հիշեցնում է մուտացիայի ենթարկված մի արարածի։ Ես բնազդաբար եմ զգում, որ իմ գնալը ճիշտ քայլ է»,– հայտարարել է 66–ամյա Ուիլյամսը։

Պարբերականը հստակեցնում է, որ խոսքը AC/DC խմբի «դասական» անձնակազմի մասին է։

Մայիսի սկզբին էլ հաղորդվել էր, որ «Guns N' Roses» խմբի մեներգիչ Էքսլ Ռոուզը կոտրված ոտքով իր առաջին ելույթն է անցկացրել AC/DC–ի հետ «Rock or Bust» շրջագայության շրջանակներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը