Աշխարհ

09.07.2016 14:20


10 տարի անց Մատերացին խոստովանել է՝ ինչ է ասել Զիդանին ԱԱ– 2006–ի եզրափակչի ընթացքում (տեսանյութ)

10 տարի անց Մատերացին խոստովանել է՝ ինչ է ասել Զիդանին ԱԱ– 2006–ի եզրափակչի ընթացքում (տեսանյութ)

Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին իր կարծիքն է հայտնել Ֆուտբոլի 2006–ի աշխարհի առաջնության եզրափակչի ընթացքում հայտնի դրվագի կապակցությամբ, որում իտալացիները տուգանայինի ժամանակ պարտության են մատնել Ֆրանսիայի հավաքականին։

Նշենք, որ լրացուցիչ ժամանակի ընթացքում Մատերացին հրահրել էր Զինեդին Զիդանին, իսկ վերջինս գլխով հարվածել էր պաշտպանի կրծքին։ Թե ինչու էր Զիդանն այդկերպ արձագանքել, մինչ օրս պարզ չէ։

«Իմ խոսքերը հիմարություն էին, սակայն նման արձագանքի արժանի չէին։ Նեապոլի, Միլանի և Փարիզի փողոցներում ավելի վատ արտահայտություններ են հնչում։ Բացի այդ, ասածս վերաբերում էր նրա քրոջը, ոչ թե մայրիկին, ինչպես գրում էին որոշ թերթեր։ Իմ մայրիկը մահացել է, երբ ես 15 տարեկան էի, այդ իսկ պատճառով դժվար թե ես վիրավորեի նրա մորը»,– մեջբերում է Մատերացիի խոսքերը ESPN–ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը