Աշխարհ

11.07.2016 18:45


Վագր Ամուրը փորձել է վախեցնել Թիմուր այծին

Վագր Ամուրը փորձել է վախեցնել Թիմուր այծին

Մոսկվայի Սկրյաբինի անվան անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիայի ակադեմիայում բուժվելուց հետո Թիմուր այծը վերադարձել է Պրիմորսկում գտնվող սաֆարի–այգի։ Վագր Ամուրը, լսելով հին ընկերոջ մայունը, թաքնվել է խոտերի մեջ և անսպասելիորեն դուրս ցատկել այծի դիմաց։ Սակայն, ինչպես հայտնում են սաֆարի–այգում, Թիմուրը չի վախեցել։

Դրանից հետո այծը հոտոտել է վագրին և վերջինիցս ոչ մի տեղ չի հեռացել։ РИА «Новости»–իի փոխանցմամբ՝ վագրի կողմից ագրեսիվ գործողություններ չեն նկատվել. ընդհակառակը՝ կենդանին պառկել է Թիմուրի կողքին՝ նրան պաշտպանելով։ Որոշ ժամանակ անց Ամուրը հեռացել է իր հարսնացուի՝ Ուսուրիի մոտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը