Աշխարհ

11.07.2016 17:25


Տեխասում բանտարկյալները դուրս են թռել բանտախցից բանտապահին փրկելու նպատակով (տեսանյութ)

Տեխասում բանտարկյալները դուրս են թռել բանտախցից բանտապահին փրկելու նպատակով (տեսանյութ)

Տեխասի դատարաններից մեկի անվտանգության տեսախցիկները տեսագրել են մի անսովոր միջադեպ։ Բանտարկյալների մի խումբ դուրս է թռել բանտախցից բանտապահի կյանքը փրկելու նպատակով։ Այս մասին հայտնում է «NBC News»–ը։

Բանտապահը, ով հսկում էր մինչդատական կալանքի տակ գտնվողների բանտախցի կարգուկանոնը, անսպասելիորեն կորցրել է գիտակցությունը։

Այն բանից հետո, երբ բանտարկյալների բղավոցներին ոչ ոք չի արձագանքել, նրանք դուրս են թռել բանտախցից և փորձել օգնություն կանչել՝ օգտվելով բանտապահի ռացիայից։ Աղմուկը և ռադիոհաղորդագրությունները գրավել են դատարանի աշխատակիցների ուշադրությունը, ովքեր էլ և կանչել են բժիշկներին։

Ժամանած բժիշկները վերակենդանացրել են բանտապահին։ Այժմ նա ապաքինվում է և մոտ ժամանակներս վերադառնալու է իր աշխատանքին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը