Աշխարհ

12.07.2016 18:52


Վերծանվել է Մարսի մակերեսին հայտնաբերված գրվածքը

Վերծանվել է Մարսի մակերեսին հայտնաբերված գրվածքը

«NASA»–ի մասնագետները վերանայել են Կարմիր մոլորակի մակերեսի գրվածքը, որը հիշեցնում է Մորզեի այբուբենի խորհրդանիշները։ Գիտնականները բավականին մեծ ջանքեր են ներդրել՝ հանելուկային և այլմոլորակային հաղորդագրությունը վերծանելու նպատակով։ Այս մասին հաղորդում է «Gizmodo»–ն։

Ամերիկացի աստղագետներին Մարսի մակերեսի վրայի գրվածքը տեսնել է հաջողվել «Hi-RISE» տեսախցիկի ձայնագրության շնորհիվ, որը նկարահանում է այլմոլորակային մակերեսը «Mars Reconnaissance Orbiter» ավտոմատ միջմոլորակային կայանից։ Վերջինս արդեն 10 տարի է՝ գտնվում է մոլորակի ուղեծրի վրա։

«Հաղորդագրության» վերծանման արդյունքում «Hi-RISE»–ի հետ աշխատող մոլորակաբան Վերոնիկա Բրեյի մոտ ստացվել է հետևյալ բառակապակցությունը՝ «NEE NED ZB 6TNN DEIBEDH SIEFI EBEEE SSIEI ESEE SEEE !!»։ Գիտնականը կատակում է, որ ապագայում անպայման բացահայտելու է Մարս մոլորակի բնակիչների լեզուն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարսի մակերեսին հրեշտակ են տեսել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը