Աշխարհ

12.07.2016 11:12


Բուդդիստ վանականները «տուն» են թողել հարյուրավոր օմարների

Բուդդիստ վանականները «տուն» են թողել հարյուրավոր օմարների

Բուդդիստ վանականները 272 կգ օմար են գնել և բաց թողել ջուրը։ Այս մասին հայտնում է «Газета.Ru»–ն։ Միջադեպը տեղի է ունեցել Կանադայում։

Ինչպես պարզաբանել են բուդիստները, այդ քայլով նրանք փորձել են հիշեցնել աշխարհին կարեկցանքի մասին։ Ակցիայի մասնակիցներից մեկը հայտնել է, որ բարի արարք գործելու համար անպայման չէ օմարներ գնել։ Վարդապետները հստակեցրել են, որ հնարավոր է «զարգացնել կարեկցանքը»՝ փրկելով ցանկացած կենդանի էակի՝ անգամ ճանճերին և որդերին։

Ընդ որում, ակցիան ոչ մի կերպ կապված չէ բուսակերությունը գովազդելու հետ։ Բուդդիստների ներկայացուցիչը վստահեցրել է, որ վանականները հարգում են յուրաքանչյուր մարդու ընտրությունը։

Հաղորդվում է, որ տեղի բնակիչներն օգնել են վանականներին իրենց մտահղացումն իրականացնելու հարցում։ Նրանք գտել են համապատասխան վայրը՝ օմարներին «տուն» բաց թողելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը