Աշխարհ

12.07.2016 16:10


Միջատաբանը բացատրել է՝ ինչու էր թիթեռը նստել Ռոնալդուի աչքին (տեսանյութ)

Միջատաբանը բացատրել է՝ ինչու էր թիթեռը նստել Ռոնալդուի աչքին (տեսանյութ)

Ֆուտբոլային երկրպագուները շարունակում են քննարկել Եվրո–2016–ի եզրափակիչ՝ Ֆրանսիա–Պորտուգալիա հանդիպումը, որի ժամանակ պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին մարզադաշտից պատգարակով տարան։

Համացանցում աննկատ չի մնացել նաև թիթեռների գրոհը, որոնցից մեկն էլ նստել էր Ռոնալդուի աչքին։

Միջատաբանի խոսքով՝ թիթեռին գրավել է աղը, քանի որ Պորտուգալիայի հավաքականի կապիտանը ոչ միայն քրտնել էր, այլև վնասվածք ստանալուց սրտնեղած` լաց եղել։ Կատարվածը մեմերի առիթ էր դարձել համացանցում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը