Աշխարհ

12.07.2016 16:30


Իտալիայում ուղևորատար գնացքներ են բախվել

Իտալիայում ուղևորատար գնացքներ են բախվել

Իտալիայի հարավում ուղևորատար գնացքների բախման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Գործակալության տվյալներով՝ ճակատային բախումը տեղի է ունեցել Կորատո և Անդրիա քաղաքների միջև, երբ գնացքներն անցնում էին ձիթապտղի պուրակի միջով։

Տեղի ԱԻՆ–ի աշխատակիցներն արդեն ժամանել են պատահարի վայր։ Փրկարարները բացում են վագոնները, որոնցում կարող են սեղմված մնացած լինել տասնյակ վիրավորներ։

Կատարվածի պատճառները դեռևս չեն հաղորդվում։

«Մենք կանգ չենք առնի, քանի դեռ չենք ստացել հստակ բացատրություն»,–ասել է վարչապետ Մաթթեո Ռենցին, որն ընդհատել է իր այցը Միլան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը