Լրահոս

13.07.2016 08:45


Քարաթափում է տեղի ունեցել Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհին

Քարաթափում է տեղի ունեցել Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհին

Հուլիսի 13-ին, ժամը 05.57-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Հ-30 Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել փլուզում։

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քարաթափման հետևանքով 8մ լայնությամբ 30 մ երկարությամբ ճանապարհահատվածը փակվել է. ՃՇՇ-ի կողմից իրականացվում են մաքրման աշխատանքներ։

Այս խորագրի վերջին նյութերը