Աշխարհ

13.07.2016 10:15


Իտալիայիում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 27–ի (տեսանյութ)

Իտալիայիում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 27–ի (տեսանյութ)

Իտալիայի հարավում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 27–ի։ 50–ից ավելի ուղևոր վիրավոր է և գտնվում է հիվանդանոցում։

Վթարը տեղի է ունեցել հուլիսի 12–ի ցերեկը Բարի քաղաքի մոտակայքում։ Ճանապարհին բախվել են 2 ուղևորատար գնացք։ Այս մասին հաղորդում է «Россия 24»–ը։

Որոնողակայն գործողությունները շարունակվում են մինչ այժմ։ Փրկարարները առանձնացնում են շրջված վագոնները։ Որոշ մարդիկ համարվում են անհետ կորած։

Դեպքի վայր է ժամանել Իտալիայի վարչապետ Մաթթեո Ռենցին, ով իր ցավակցություններն է հայտնել տուժածների և մահացածների հարազատներին։

Ինչ վերաբերում է աղետի պատճառներին, ապա դրանք դեռևս երկուսն են՝ ավտոմատացման ձախողում և մարդկային գործոն։ Փորձագետներն այժմ ուսումնասիրում են գնացքներից մեկի սև արկղի ձայնագրությունները։ Հետաքննողներն իրենց հերթին սպասում են գնացքավարի ցուցմունքին։ Նա ողջ է, սակայն ծանր վնասվածքներ է ստացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը