Լրահոս

13.07.2016 10:53


ԱԻ նախարարությունը պարզաբանում է

ԱԻ նախարարությունը պարզաբանում է

Հուլիսի 10-ին, ժամը 10.08-ին Կոտայքի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոն է զանգահարել Քասախի գյուղապետ Ա. Մկրտչյանը և հայտնել, որ գիշերվա հորդառատ անձրևների հետևանքով ջուր է լցվել գյուղի Կենտրոն թաղամասի 6-րդ փողոցի 2-րդ տուն և հարակից շինություններ: Ժամը 10.16-ին նույն խնդրով ՃԿԿ ահազանգել է նաև նշված տան բնակիչ Արտակ Արամյանը:

Դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները բացել են ջրահեռացման համար նախատեսված խցանված խողովակը` սելավաջրերի հոսքն ապահովելու համար, քանի որ հրշեջ մեքենաների պոմպերը նախատեսված չեն տիղմաջրի հեռացման համար:

Հրշեջ մեքենաների պոմպերը կիրառվում են գետերից, լճերից կամ այլ աղբյուրներից հրդեհաշիջման համար պիտանի ջուր վերցնելու և հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպելու համար:

Իրավիճակի պարզաբանման նպատակով հուլիսի 12-ին ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղ է մեկնել ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվել է, որ ոռոգման սելավաջուրը մոտ 1 մետր բարձրությամբ լցվել է Ա. Արամյանին պատկանող 96 քմ մակերեսով ավտոտնակը, իսկ մոտ 50 սմ բարձրությամբ տիղմ ու ցեխաջուր` 190 քմ մակերեսով խմորեղենի արտադրամասը: Շինությունները գտնվում են ցածրադիր տեղանքում, և առատ տեղումների հետևանքով առաջացած սելավաջրերի ու տիղմի հոսքը բարձրադիր վայրերից իջնելով ողողել է նշված հասցեում գտնվող շինությունները:

Ուսումնասիրության արդյունքները փոխանցվել են Քասախի գյուղապետ Ա. Մկրտչյանին, և վերջինիս կարգադրությամբ կազմվել է հանձնաժողով` պատճառված վնասի չափը ճշտելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը