Լրահոս

13.07.2016 15:17


Ջրվեժ գյուղում 35-ամյա երիտասարդը տան անդամների ու հարևանների ներկայությամբ ինքնասպան է եղել

Ջրվեժ գյուղում 35-ամյա երիտասարդը տան անդամների ու հարևանների ներկայությամբ ինքնասպան է եղել

Հուլիսի 11-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 12 փողոցի 32 տանը մահացած երիտասարդ տղա կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկաններն ու քննիչները տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 35-ամյա Արսեն Այվազյանի դին՝ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով: Հայտնաբերվել է նաև նրա անվամբ ողորկափող հրացան:

Գ.Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը Ա. Այվազյանը եկել է տուն, և կինը հանդիմանել է, թե ինչն է պատճառը, որ նա մի քանի օր չի եկել տուն, ինչից հետո վիճաբանություն է սկսվել նրա ու կնոջ միջև, իսկ հետո նա ցանկացել է մոտենալ երեխային, երեխան չի մոտեցել, և նա վերցրել է ողորկափող հրացանը, կրակոցներ արձակել, ինչից հետո հարևանները մոտեցել և խնդրել են, որպեսզի կրակոցներ չարձակի, սակայն նա ասել է. որ՝ ես վերջ եմ տալու իմ կյանքին:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը