Աշխարհ

13.07.2016 16:30


Տագանրոկում «լաբուտեններով» տղամարդու են նկատել (լուսանկար)

Տագանրոկում «լաբուտեններով» տղամարդու են նկատել  (լուսանկար)

Տագանրոկի բնակիչները լուսանկարել են յուրօրինակ հագնված մի տղամարդու և տեղադրել լուսանկարները սոցիալական ցանցերում։ Համացանցի օգտատերերը չեն կարողացել անտարբեր մնալ դրանց նկատմամբ և ակտիվորեն արտահայտել են իրենց եզրակացություններն այն մասին, թե ինչը կարող էր ստիպել միջին տարիքի տղամարդուն փողոց դուրս գալ նման տարօրինակ ձևով։

Ոմանք ենթադրում են, որ տղամարդը զոքանչի հետ խաղաթուղթ է խաղացել՝ հաղթողի ցանկությունը կատարելու պայմանով, և պարտվել է, մյուսներն էլ կարծում են, որ նման ձևով նա ցանկացել է ցնցել հանրությանը։ Շատերը նաև ենթադրել են, որ տղամարդը «Ленинград» խմբի երկրպագու է, ով չի կարողացել անտարբեր մնալ «լաբուտենների» մասին երգի նկատմամբ, այդ իսկ պատճառով էլ հագել է դրանց նման կանացի կոշիկներ։ Արդյոք կոշիկների ներբանները կարմի՞ր են (ինչպես «լաբուտեններինը»), թե ոչ, նկարներից չի երևում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը