Աշխարհ

16.07.2016 16:06


Որոշվել են աշխարհի ամենագեղեցիկ կանայք (լուսանկար)

Որոշվել են աշխարհի ամենագեղեցիկ կանայք (լուսանկար)

Փորձագետները համակարգչային քարտեզագրման մեթոդի օգնությամբ ուսումնասիրել են մի քանի տասնյակ հայտնիների լուսանկարներ, ինչպես նաև դիտարկել դրանք ըստ հին հունական գեղեցկության չափանիշների։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ամենագեղեցիկ կինը դերասանուհի Էմբեր Հերդն է՝ Ջոնի Դեփի նախկին ընկերուհին։ Այս մասին հաղորդում է «Mirror»–ը։

Փորձագետներն ուսումնասիրել են գրավչության 12 առանցքային կետ, այդ թվում՝ շրթունքների, քթի, հոնքերի և դեմքի ձևն ու դասավորվածությունը։

Պարզվել է, որ Էմբեր Հերդի դիմագծերն ամենաշատն են համապատասխանում են ստանդարտի չափանիշներին՝ 91,85%։ 2–րդ տեղում հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն է՝ 91,39%–ով, իսկ 3–րդ տեղը զբաղեցնում է մոդել Քեյթ Մոսը՝ 91,06% նմանությամբ։

Ամենագեղեցիկ կանանց տասնյակի մյուս տեղերը բաժին են ընկել մոդել Էմիլի Ռատակովսկիին, վերջինիս գործընկեր Քենդալ Ջեններին, դերասանուհիներ Հելեն Միրենին և Սքարլեթ Յոհանսոնին, երգչուհի Սելենա Գոմեսին, դերասանուհիներ Մերլին Մոնրոյին և Ջենիֆեր Լոուրենսին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը