Աշխարհ

16.07.2016 14:25


Երևան-Ստամբուլ թռիչքը հետաձգվել է

Երևան-Ստամբուլ թռիչքը հետաձգվել է

Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռն այսօր վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդակայանում։

Սակայն, ինչպես տեղեկանում ենք օդանավակայանի էլեկտրոնային չվացուցակից, Երևան–Ստամբուլ չվերթն ուշանում է։

Հիշեցնենք՝ Թուրքիայում այս գիշեր ռազմական հեղաշրջման փորձ է իրականացվել, որը ճնշվել է այդ երկրի նախագահ Էրդողանին հավատարիմ ուժայինների կողմից։

Նշենք, որ շաբաթական Երևան-Ստամբուլ հինգ չվերթ կա:

«Flightradar» համակարգն էլ ցույց է տալիս, որ այսօր առավոտվանից Թուրքիայի օդային տարածքով բազմաթիվ օդանավեր են թռչում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը