Աշխարհ

18.07.2016 10:13


Նյու Յորք նահանգում միաշարժիչ ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է մահացել

Նյու Յորք նահանգում միաշարժիչ ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է մահացել

ԱՄՆ Նյու Յորք նահանգում «Piper PA-28» միաշարժիչ ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է մահացել։ Այս մասին հաղորդում է «Associated Press»–ը։

Նշվում է, որ ընդամենը մեկ հոգու է հաջողվել ողջ մնալ ավիավթարից հետո։ Նրան տեղափոխել են «Westchester Medical Center» այրվածքաբանության կենտրոն։

Տեղի ոստիկանապետ Թոնի Դեսմոնդը հայտարարել է, որ ինքնաթիռը օդ է բարձրացել Էսպերանս քաղաքի օդանավակայանից և ուղևորվել Քոնեքթիքութ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադայում «Cold Lake» ավիաշոուի ընթացքում, որն ամեն տարի անցկացվում է Էդմոնթոնից 290 կմ հյուսիս–արևելք ընկած վայրում, կործանվել է ամերիկյան «Т-28 Trojan» ինքնաթիռը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը