Աշխարհ

18.07.2016 11:25


«Falcon 9» հրթիռը ուղեծիր է հանել «Dragon» տիեզերանավը (տեսանյութ)

«Falcon 9»  հրթիռը ուղեծիր է հանել «Dragon» տիեզերանավը (տեսանյութ)

Ամերիկյան մասնավոր «Falcon 9» հրթիռը տիեզերակայանից Կանավերալ է թռել այսօր՝ հուլիսի 18–ի առավոտյան։ Այս մասին հայտնում է «life.ru»–ն։

Հրթիռն ուղեծիր է հանել «Dragon» բեռնատար տիեզերանավը, որը տեղափոխելու է բեռը Միջազգային տիեզերակայան։ Դրանից հետո հրթիռի առաջին աստիճանը վերադարձել է երկիր՝ հարթ ուղղահայաց վայրէջք կատարելով։

Պարբերականը հիշեցնում է, որ «Falcon»–ի առաջին աստիճանի առաջին հաջող վայրէջքը տիեզերակայան տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերին։ Դրանից հետո 3 հաջողված վայրէջք է իրականացել Ատլանտիկայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը