Լրահոս

12.12.2009 12:43


Ադրբեջանի հերթական ռազմատենչ հայտարարությունը, կամ Աբիևի կարճ հիշողությսունը

Ադրբեջանի հերթական ռազմատենչ հայտարարությունը, կամ Աբիևի կարճ հիշողությսունը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հերթական անգամ հանդես է եկել ամպագոռգոռ հայտարարությամբ։ «Тrend News»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աբիևը ասել է. «Եթե ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր չլինի լուծել խաղաղ ճանապարհով, ապա դրա լուծման ռազմական ճանապարհն այլընտրանք չունի։ Մենք բանակցային գործընթացից ակնկալում ենք արդյունքներ։ Ամեն ինչ դրանցից է կախված լինելու»։ Սակայն անընդհատ այս և նման սպառնալիքներով հոխորտացող Աբիևը հավանաբար մոռացել է 1993թ.։   Այն ժամանակ էլ էր նա Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ում գլխավորած զորամիավորումները ուղղակի անկարող էին դիմադրել հայկական ազատագրական բանակին։

Այս խորագրի վերջին նյութերը