Լրահոս

14.12.2009 17:21


Վահան Հովհաննիսյան. «…նրանք մեր միջոցառմանն անելիք չունեն»

-ՀՅԴ Գերագույն մարմինը կազմակերպելու է ցույցեր, երթեր, տարբեր միջոցառումներ, որոնք տեղի կունենան որոշման կայացման նախորդող օրերին,-ՄԱԱ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Վահան Հովհաննիսյանը՝ նշելով, որ, իհարկե, օրը շատ հարմար չի ընտրված, որովհետև ժողովուրդը հետտոնական վիճակի մեջ է գտնվելու։ Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Սահմանադրական դատարանը քննարկելու է հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցը։

-Միգուցե շատերն այդ պահին հասկանալի պատճառներով հեռու լինեն քաղաքական օրակարգից։ Բայց սա այն լրջագույն հարցն է, որտեղ տարվա եղանակը կամ տոնական օրերը խանգարող հանգամանք չեն հանդիսանում,-նկատել է ԱԺ պատգամավորը։

-Մեր ցանկությունը հայտնի է՝ արձանագրությունների տապալում։ Ամեն ինչ կանենք դրա համար,-հայտարարել է Վ. Հովհաննիսյանն ու շեշտել, որ կհրավիրեն բոլոր քաղաքական ուժերին՝ իրենց հետ մասնակցելու այդ միջոցառմանը։

-Բայց այն քաղաքական ուժերը, որոնք այս շարժումը հեգնանքով անվանում են հայդատականություն, մեր միջոցառմանն անելիք չունեն։ Հրապարակային միջոցառում է, բոլորի համար բաց է, բայց հատուկ հրավեր ուղղել մարդկանց, ովքեր կուրորեն ատելով իշխանությանը՝ այս մի հարցում իշխանության հետ համակարծիք են, դրանց հրավիրենք, որ ի՞նչ,-ասել է Վահան Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը