Աշխարհ

04.08.2016 11:50


Վթարի է ենթարկվել Քիմ Քարդաշյանի մայրը (ֆոտոշարք)

Վթարի է ենթարկվել Քիմ Քարդաշյանի մայրը (ֆոտոշարք)

Հայազգի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջենները, ավտովթարի է ենթարկվել իր «Rolls Royce» մեքենայով։ Բժիշկների խոսքով՝ նա կոտրել է դաստակը։ Այս մասին հայտնում է TMZ պարբերականը:

Դեպքը տեղի է ունեցել Ջենների տան մոտակայքում: Նշվում է, որ ավտովթարի հարցում մեղավոր է մեկ ուրիշը` «Toyota Prius» ավտոմեքենայի վարորդը: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա է խախտել ճանապարհային երթևեկության կանոնները` անցնելով կարմիր լույսի տակով, որի հետևանքով էլ տեղի է ունեցել վթարը:

Լուրջ վնասվել է «Rolls Royce»-ի առաջամասը: Տուժել է նաև Քրիս Ջենները: Նրան հաջողվել է խուսափել լուրջ վնասվածքներից շնորհիվ անվտանգության բարձիկների:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը