Աշխարհ

08.08.2016 00:11


Մխիթարյանը տիտղոս նվաճեց նորամուտի խաղում (տեսանյութ)

Մխիթարյանը տիտղոս նվաճեց նորամուտի խաղում (տեսանյութ)
«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Սուպերգավաթի համար խաղում 2:1 հաշվով հաղթել է «Լեսթերին»:
Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին հիանալի անցումից հետո բացել է Ջեյսի Լինգարդը: Այս մասին գրում է armsport.am–ը։
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Ջեյմի Վարդին օգտվել է մրցակցի կիսապաշտպան Մարուան Ֆելաինիի անփույթ փոխանցումից ու հավասարեցրել հաշիվը:
83-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը հաղթել է օդային պայքարում ու դարձել հաղթական գոլի հեղինակ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել ավելացված երրորդ րոպեին:

Այս խորագրի վերջին նյութերը