Լրահոս

25.10.2010 10:52


Տիգրան Քոչարյան. «Գեորգի Վանյանը սրբություն չունի»

Տիգրան Քոչարյան. «Գեորգի Վանյանը սրբություն չունի»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, թե նոյեմբերի 2-4-ը Հայաստանում  կանցկացվի ադրբեջանական ֆիլմերի փառատոն «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» նախաձեռնությամբ և Հայաստանում ամերիկյան դեսպանատան աջակցությամբ։ Նույն սոցիալական ցանցերում առաջացած դժգոհությունների հետևանքով, հավանաբար, կազմակերպիչների կայքում տեղեկություն էր տեղադրվել, որ փառատոնի անցկացումը հետաձգվում է։

«7օր»-ի հետ զրույցում քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը անդրադառնալով այս ամենին' ասել է.

-Գեորգի Վանյանը մի մարդ է, ով նման նախագծերով փող է աշխատում ու սրբություն չունի։ Նա ինչ-որ պացիֆիստական գաղափարներով հիմնավորումներ է տալիս, բայց ինքն իր համար այս ամենը բիզնես է դարձրել։ Ես չեմ ուզում պիտակներ տալ, թե նա ազգային դավաճան է և այլն, բայց կարծում եմ, որ պետանվատնգությունը եթե մի քիչ լուրջ զբաղվի, շատ ավելի հետաքրքիր կլինի։ Նույն իր արտահայտությունները Խոջալուի մասին, իբր «գրաված տարածքների» վերադարձի մասին, արդեն այդ ընդհանուր պացիֆիստական գաղափարների կոնցեպցիայից դուրս է։ Մենք տեսանք, որ Վանյանը հերթական տեղից գրանտ է շահել ու փառատոն կազմակերպելով ուզում է մսխի։ Նա բացարձակ ապազգային մարդ է ու սրբություն չունի։ Նա կարող  է Աթաթուրքի լսումները կազմակերպի Ցեղասպանության թանգարանի կողքին, մենակ փող լինի։ Մենք էլ չենք ուզում, որ մեր վրա փող աշխատի։ Եթե ուզում է ադրբեջանական ֆիլմի դիտում անի, ապա թող գնա իրենց տանը դիտումներ անի, այլ ոչ թե Ադրբեջանի կինոյի փառքի տոն կազմակերպի Հայաստանում։ Ադրբեջանական վերջին ֆիլմը մենք արդեն տեսել ենք. երբ խեղճ երեխային խոշտանգել էին՝ Մանվել Սարիբեկյանին, ու ստիպել էին ասել, թե ինքն ահաբեկիչ է, ուզում է դպրոց պայթեցնի, իսկ հետո էլ նրան բանտում սպանել են։ Ա՛յ, դա է ադրբեջանական վերջին կինոն, ու դա է Ադրբեջանի դեմքը։ Ու երբ որ ասում են, թե ինտելիգենցիայի հետ են շփվում, ապա ասեմ, որ այդ ինտելիգենցիան ոչ մի բառ չարտասանեց այս դեպքի վերաբերյալ։ Մեզ այդպիսի ադրբեջանական ֆիլմեր Հայաստանում պետք  չեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը